Ինքներս մեր գլխին չսարքենք
											
													31.03.2020 | 00:41
						Մեր քաղաքացիները կարող են տուգանքներից զերծ մնալ, եթե չմոռանան կամ չալարեն և տանից դուրս գալիս լրացնեն արտակարգ դրության ժամանակ տեղաշարժման թերթիկը։ ՀՀ ոստիկանությունը պարբերաբար հայտարարում է, թե քանի մարդու նկատմամբ է արձանագրություն կազմվել, որոնց մոտ չի եղել անձը հաստատող փաստաթուղթ, կամ խախտել են ինքնամեկուսացումը։ Ինչ է նշանակում խախտել է ինքնամեկուսացումը` հեռախոսազրույցով ճշտեցինք ոստիկանության լրատվության և հասարակայնության  հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից. «Ինքնամեկուսացման խախտում է համարվում, երբ քաղաքացին չի ունենում արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման թերթիկը»։
 
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
						
													Հեղինակի նյութեր
								
										Մեկնաբանություններ